Սովետական Հայաստանի յոթանասունականների վերջն էր: Մորաքրոջս տղան՝ Վրեժ Իսրայելյանի մեծ եղբայր Սասունը, ատամնատեխնիկ էր աշխատում Մասիսի շրջանում: Մեր քեռին, ըստ պայմանավորվածության, գնում է Սասունի մոտ՝ ատամնաբուժության:
Մինչպատերազմական և հետպատերազմյան ժամանակահատվածում ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանության եկածները պետական կառավարման, պաշտպանության ու անվտանգության ոլորտներում իսկական կադրային շիլաշփոթ ստեղծեցին։
Հայաստանյան «հեղափոխական» իշխանությունների Արցախյան կարգավորման ձախողումների կամ միտումնավոր տապալումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նիկոլի՝ Արցախի Վերածննդի հրապարակում 2019-ին հնչեցրած հայտնի միտքը․ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Եթե մարդիկ կան, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ կլինի Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո, ապա ուզում եմ մի կանխատեսում անել, որից հետո որոշեք` հրաժարականը փրկությո՞ւն է, թե՞ դավաճանություն։
Եթե անտեսենք դետալները, էականը հետևյալն է՝ Մյունխենյան անվտանգության համաժողովում արդեն բացահայտ ցուցադրվեց, որ Արևմուտքը աներկբա վճռել է «ուրիշի (տվյալ դեպքում՝ հենց մեր) ձեռքով կրակից շագանակ հանել»:
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժեց, բայց դա դեռ չի նշանակում, որ հետագա իրավական գործընթացը կգնա տրամաբանական և արդարացի հունով:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։